News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։

Նա ասել է, որ զինվորականները կպահպանեն կառավարական շենքերը եւ այլ օբյեկտներ, որպեսզի ոստիկանական ուժերը կարողանան կենտրոնանալ հասարակական կարգի պահպանման վրա։

Մոտ 7000 զինվորականներ, որոնց մեծ մասը զինված է ինքնաձիգներով, արդեն տեղակայված են երկրով մեկ՝ «Սինտենել» գործողության շրջանակներում, որը 2015թ․ ահաբեկչություններից հետո ստեղծվել է զգայուն օբյեկտների պաշտպանության համար։

Երկուշաբթի ֆրանսիական կառավարությունը հայտարարել էր անվտանգության նոր միջոցառումների եւ Փարիզի Ելիսեյան դաշտերում ու երկու այլ քաղաքներում «Դեղին ժիլետների» արգելման մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շաբաթ օրը անկարգությունների հետեւանքով խանութներ էին թալանվել եւ հրդեհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ