News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի  առաջարկով՝ Զարթոնք գյուղի բնակիչները ստորագրահավաք են անում՝ ցույց տալու համար, որ գյուղի բնակչության մեծամասնությունը դեմ է գյուղապետ Պարույր Սարգսյանի պաշտոնավարմանը։

«Հարցը դեռ չի լուծվել։ Գյուղապետը մեզ հրավիրել է վաղը քննարկման. մենք սկզբից մերժեցինք, բայց հետո որոշեցինք ընդունել։ Ստորագրահավաք անում ենք, բայց թիվը այսօր չենք հայտարարելու, ուզում ենք գյուղապետին անակնկալ մատուցել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը։

Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսնում է, թե ինչպես է ցուցարարների թիվը օր օրի պակասում։

«Ուղղակի ամոթն այն է, որ իրենց դպրոցական երեխաներին դպրոցից կտրում են ու բերում փողոց։ Չի կարելի երեխաներին խառնել այդ գործին։ Ինչը վերաբերում է ստորագրահավաքին, ես դեռ ոչինչ չունեմ ասելու, քանի չի հավաքվել, և չի ներկայացվել անձնագրով և ստորագրությամբ՝ ես ոչինչ չեմ կարող ասել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Զարթոնք գյուղում արդեն երկու շաբաթ է՝ ցույցերը չեն դադարում։ Ցուցարարները պահանջում են 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով մի շարք անօրինականությունների մեջ։

Տպել