News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական հետաքննության» հարցով զեկույցը ծիծաղելի է անվանել, սակայն նշել է, որ անհամբերությամբ սպասում է դրա հետ ծանոթանալու հնարավորությանը՝ հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, գլխավոր դատախազը կորոշի ինչ անել այն զեկույցի հետ, որը Մյուլլերը ցանկացած օր կարող է ներկայացնել արդարադատության նախարարություն։ Ընդ որում, Թրամփը համարում է, որ զեկույցը պետք է հրապարակվի, որ «մարդիկ տեսնեն դա»։ «Ես կարծում եմ այն ծիծաղելի է, բայց ուզում եմ տեսնել զեկույցը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Մյուլլերը հետաքննում է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի կապերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ