News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կարող է որոշ ժամանակ պահպանել չինական ապրանքների ներմուծման տուրքերը, եթե նույնիսկ Չինաստանի հետ առեւտրային համաձայնագիր կնքվի, որպեսզի համոզվի, որ Պեկինը պահպանում է այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, Սպիտակ տունը քննարկում է «զգալի ժամանակահատվածի ընթացքում» տուրքերի պահպանման հարցը, քանի որ Չինաստանը «որոշակի գործարքների հետ կապված խնդիրներ ունի»։ Թրամփը հայտնել է, որ վարչակազմի ներկայացուցիչները մտադիր են հետագա բանակցությունների համար այցելել Չինաստան՝ նշելով, որ գործարքը «լավ առաջընթաց ունի»։

Թրամփի վարչակազմն ուզում է չինական ապրանքների վրա տուրքեր սահմանելու հնարավորություն ունենալ, եթե Չինաստանը չպահպանի համաձայնագրի դրույթները։ ԱՄՆ-ը նաեւ ուզում է, որպեսզի Չինաստանը խոստանա, որ այդ տուրքերի դեմ պատասխան միջոցներ չի կիրառի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ