News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունում այսօր՝ մարտի 20-ին, կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակից։

Նիստի մասնակիցները քննարկել են հայկական կողմի մշակված ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ ԵՄ կողմի մեկնաբանություններն ու ճանապարհային քարտեզում դրանցից բխող կատարվելիք փոփոխությունները:

Օրակարգում էին մասնավորապես համաձայնագրի ճանապարհային քարտեզի նախագծում ներառված քաղաքական երկխոսության, արդարադատության, միգրացիայի, էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և կլիմայի, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ԵՄ կողմի առաջարկությունները և դիտարկումները:

Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը նիստի մասնակիցներին ներկայացրել է ԵՄ նկատառումներն ըստ ոլորտների, ինչից հետո գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով: Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնց հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև նիստին ներկա Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի մի շարք անդամները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով նիստը, նշել է, որ hաշվի առնելով եվրոպական կողմի առաջարկությունները և դրանց վերաբերյալ միջգերատեսչական նիստի քննարկման արդյունքները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի և դրա վերջնական տարբերակը կտրամադրվի եվրոպական կողմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ