News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է պնդել, որ Իրանի հետ համատեղ սահմանամերձ գործողություն է իրականացնում Քրդական բանվորական կուսակցության դեմ։ Սակայն Իրանը համառորեն հայտարարում է, որ չի մասնակցում նման գործողության։

Շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան եւ Իրանը առաջին անգամ համատեղ գործողություն են իրականացնում ՔԲԿ-ի դեմ։ Սակայն նույն օրը իրանական ԶԼՄ-ները, վկայակոչելով բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին, հայտնել էին, որ ԻԻՀ ԶՈւ-ն չի մասնակցում նման գործողության։

Մարտի 20-ին Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր, թե հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի եւ Իրանի ռազմական հրամանատարները պայմանավորվել են «շարունակել ՔԲԿ-ի դեմ համատեղ գործողությունը»։

Իրանական Tasnim գործակալությունը, հղում կատարելով ԻԻՀ ԶՈւ մամուլի քարտուղար Սարդար Խանչերիին, կրկին հերքել էր Անկարայի այդ հաղորդագրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել