News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում: «Սենյակն ինձ վիճակահանությամբ է բաժին ընկել. ինչպես տեսնում եք, կահույքն անգամ տարել են, ժամանակ էլ չկա իրենց զգալու»: Եթե լիներ, ո՞ւմ կնախընտրեիք։ «Եթե պարոն Մովսիսյանի կամ պարոն Ալեքսանյանի հետ որպես քաղաքացի առնչվելու խնդիր լինի, չեմ խուսափի»:

Ձեր հեղափոխությունը նշանային համակարգով էր, ուստի հենց այնպես չէ «ժերեբյովկայով» այս սենյակը Ձեզ բաժին հասել. նշանակում է Դուք պետք է անպայման Շմայսի նման ինքնատիպ լինեք (հիշում եք, ասում էր՝ ԱԱԾ-ն շնորհքով ներխուժեց) կամ Լֆիկի նման հարստանաք անպայման: «Շնորհքով ներխուժելն իմ սրտով չէ, բայց ինքնատիպ ուզում եմ լինել»:

Դե, հրեն սիրում եք կապտամազիկ Ասյային, արդեն ինքնատիպ եք։ ««Սիրել» եզրույթն այս դեպքում ճիշտ չէ, գուցե եթե իր հետ շատ մտերմանալու դեպքում սիրեմ էլ, չեմ բացառում, պարզապես ես իրավունքները խախտված քաղաքացի եմ տեսել ու փորձել եմ աջակցել»:

Աջակցելու համար գնացիք նաեւ Երեւանում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքի՞։ «Ղարաբաղի ոստիկանությունն էր այդ վիճակն ստեղծել, եւ ես կարծում եմ` ճիշտ չէր լինի գնալ Հայաստանի ոստիկանությունից պատասխանատվություն պահանջել»: Կիսապատերազմական երկրում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքն ԱԺ պատգամավորը որքանո՞վ է համարում տեղին։ «Գիտեք, այդ թեզը շատ է շրջանառվում` մարդու իրավունքները քողածածկելու համար. հարցը պետք է դիտարկել նաեւ այս կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ