News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շուտով Չինաստանը կսկսի փորձարարական նավ կառուցել, որը հագեցած կլինի միջուկային ուժային սարքով։ Այն չափերով մոտ կլինի ռուսական «Թայմիր» սառցահատին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով South China Morning Post թերթին։

Նրա տվյալներով՝ China General Nuclear Power Group (CGN) պետկորպորացիան 30 հազար տոննա ջրատարողությամբ նավի կառուցման մրցույթ է հայտարարել չինական ընկերությունների համար։ Այն կունենա 152 մետր երկարություն, 30 մետր լայնություն, 18 մետր բարձրություն եւ երկու ատոմային ուժային սարք՝ 200-ական ՄՎտ ջերմային հզորությամբ։ Ընդ որում՝ չի նշվում նավի կոնկրետ նշանակությունը, որն անվանվում է «փորձարարական լողացող հարթակ»։

Ինչպես նշում է թերթը, ներկայում Չինաստանը միջուկային շարժիչով վերջրյա նավեր չունի, թեեւ ատոմային սուզանավեր ունի։ Հոնկոնգցի ռազմական մեկնաբան Սուն Չժունպինի գնահատմամբ՝ նավն իր չափերով նման կլինի ռուսական սառցահատերին։

Չինաստանն այսօր ունի երկու սառցահատ, որոնք հագեցած են սովորական ուժային սարքերով։ «Սյուելեն-1»-ը (Ձնե վիշապ-1») գնվել է 1994-ին Ուկրաինայից, իսկ անցած տարի ջուր բաց թողնված «Սյուելեն-2»-ն պետք է շահագործման հանձնվի առաջիկա ամիսներին։

Ինչպես նշում է պարբերականը, չինական կողմը հետաքրքրված է խոշոր նավերը (ոչ միայն քաղաքացիական, այլ նաեւ ռազմական), առաջին հերթին՝ ավիակիրները միջուկային սարքերով հագեցնելու նախագծերով։ Ներկայում Չինաստանն ունի երկու «լողացող օդանավակայան»՝ սովորական ուժային սարքերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ