News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քեթի Ուիլբարգերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է դադարեցնել Թուրքիա F-35 ինքնաթիռների մատակարարումների համար նախապատրաստական միջոցառումները, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարող է այդ քայլին գնալ, որպեսզի Թուրքիայի «ազդանշան ուղարկի»:

Նա նաեւ հավելել է, որ նման որոշումները կապված են  Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հետ:

Սակայն Ուիլբարգերը չի հստակեցրել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ