Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, հաղորդում է Associated Press-ը:
Տեղական իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին:
Ներկայումս փրկարարները մի քանի հազար մարդու են տարհանում: Հեռավոր շրջանների մարդկանց ուղղաթիռներով են տարհանում:
Տեղական օդերեւութաբանական ծառայությունների տվյալներով՝ ցիկլոնը կմոտենա շաբաթ: Սպասվում է, որ քամու արագությունը կհասնի 260 կմ/ժ:
Տարերքն ունի չորրորդ՝ հզորության նախավերջին կատեգորիան: