News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Բուրոսի համալսարանի հետազոտողները մշակել են նյութ, որը միանգամից երկու խնդիր է լուծում՝ վերացնում է պլաստիկի եւ աղբի ճնշիչ ազդեցությունը։ Նարնջի ու այլ ցիտրուսների մնացուկներից նրանք ստեղծել են նյութ, որը հատկություններով ցելոֆան է հիշեցնում։ Այն կարելի է օգտագործել չոր մթերքները փաթեթավորելու կամ աղբի համար, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Պլաստիկի նմանվող թաղանթի ստեղծման համար նարնջի մնացորդը մանրացնում ու վերածում են հեղուկ ապուրի, որը հետո սառեցնում են։ Այդ հումքից կարելի է ստանալ նաեւ 3D տպիչով տպելու նյութ. հետագայում դրանից կարելի է ստանալ մեկանգամյա բաժակներ ու ափսեներ։

Ստացված նյութն առայժմ «վախենում» է ջրից եւ բավական արագ քայքայվում է ջրի հետ շփվելուց հետո։ Բայց հետազոտողները համոզված են, որ կհաջողվի տեխնոլոգիան լրամշակել, եւ 10 տարի հետո մեկանգամյա օգտագործման իրերը կարելի կլինի գտնել խանութներում։

Նախագծի անձնագիրը հրապարակվել է Research Gate կայքում։

Անցած տարի Եվրամիությունն ընդունեց պլաստիկի դեմ պայքարի ռազմավարություն. այն աղտոտում է ջրամբարները, հայտնվում սննդի մեջ եւ ի վերջո բացասաբար անդրադառնում մարդու առողջության վրա։ Այդ ռազմավարության համաձայն՝ մինչեւ 2030 թվականը փաթեթավորման պլաստիկը ԵՄ-ում կամ վերամշակվելու է, կամ օտգագործվելու է մի քանի անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ