News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովին առաջարկել հրավիրել արտահերթ նիստ։

Կառավարության առաջարկով 2019 թվականի մարտի 26-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նիստը կհրավիրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ