News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սաութհեմփթոնի համալսարանի (Անգլիա) գիտնականները պարզել են, որ 20-30 մետր բարձրությամբ միայնակ ալիքները, որոնք կոչվում են նաեւ սպանող ալիքներ, վերջին տարիներին սկսել են հազվադեպ հանդիպել, բայց դրանց չափերը մեծացել են, հայտնում է Phys.org-ը:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 20 տարում (1994-2016 թվականներին) 15 փրկարար օղակների միջոցով հավաքած տվյալները, որոնք տեղադրվել են ԱՄՆ արեւմտյան ափի երկայնքով: Պարզվել է, որ սպանող ալիքների չափերը եւ հաճախությունը կախված են ծովի հատվածից եւ դրանց առաջացման ժամանակից: Դրանց ի հայտ գալու դեպքերը 20 տարում, ընդհանուր առմամբ, նվազել են, սակայն ծովային սովորական ալիքների համեմատությամբ չափերն ու հզորությունը մեծացել են: Դրանից բացի, ուժեղ ալիքներն ավելի հաճախ առաջանում են ձմեռային ամիսներին եւ հատուկ են հանդարտ ծովին:

Սպանող ալիքների հայտնվելը կապված չէ այնպիսի աղետալի իրադարձությունների հետ, ինչպես երկրաշարժերը կամ սողանքները: Կարծիք կա, որ դրանց առաջացման հիմնական պատճառը մակերեւութային ալիքների ոչ գծային դինամիկան է: Այս երեւույթը վտանգավոր է նավերի համար, որոնք կարող են լուրջ վնասվածքներ ստանալ կամ խորտակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ