News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության նիստին, այսօր՝ մարտի 21-ին, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, որի համաձայն Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է, վարձատրություն չեն ստացել:

«Ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է, որ 21-րդ դարում, պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,-ասաց Փաշինյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաները ֆինանսավորվել են ուղիղ ֆինանսավորմամբ, դրամաշնորհով, այս տարի ֆինանսավորման ձեւը փոխվել է մրցույթայինի. «Արմաթ» լաբորատորիաներ իրականացնողները սրա հետ կապված փետրվարին առարկություն են հայտնել: Մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել եւ ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք հարցը: Նախագիծը կոմիտեի նիստին կքննարկվի, հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»:

Ասվածը Փաշինյանին չբավարարեց եւ նա նշեց. «Այդ ամենը պարզ է, բայց մարդիկ աշխատավարձ չեն ստացել: Պետական բյուջեում այդ փողը կա, դրված է, պետությունը կարեւորել է այդ ծառայության մատուցումը, երեք ամիս այդ ծառայությունը մատուցվել է ու փողը չի տրվել: Հիմա անունը կարող ենք դնել մրցույթ կամ ուրիշ բան, բայց ո՞նց կարող է դա հնարավոր լինի: Մենք փոխել ենք ֆինանսավորման ձեւը, որ ավելի լավ լինի, հետեւաբար ինչո՞ւ է ավելի վատ: Եթե մրցույթով է, ինչու մինչեւ հիմա մրցույթ չի եղել»,-ասաց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այստեղ խոսքը ոչ թե պետական կազմակերպության աշխատողների մասին է, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպված ծառայության դիմաց վճարների:

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ այդ որոշումը կայացնելիս բավարար քննարկում չի եղել: Նա նշեց, որ իրենք բարձրացրել են նաեւ Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական պարկերի հարցը. «Առաջին եռամսյակում առանց մրցույթի ապահովել ենք նրանց, եթե այս տեսքով հաստատվեր, մենք հիմա նույն խնդրի առջեւ կկանգնեինք: Բայց այդ խնդիրը կունենանք հաջորդ եռամսյակում»:

Ատոմ Ջանջուղազյանը փորձեց մեղմել վիճակը՝ նշելով, որ չկա ֆինանսական միջոցների անբավարարության խնդիր. «Ավելի քան բավարար միջոցներ կան սահմանված կարգով ստանձնած բոլոր պարտականությունները ֆինանսավորելու համար»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այսօր նիստի օրակարգում ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել: «Ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից պետք է հրաժարվել, պետք է նախապես ամեն ինչ պլանավորել, ոչ թե վարչապետը նամակ ստացավ, հենց խնդիր առաջացավ, ասել՝ եկե՛ք, ոտի տակից հանենք նախագիծը ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես»,- բարկացավ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ