News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման եւ հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ այս շաբաթասկզբից շտապ կարգով ուսումնասիրել եւ կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ներկայացրել է այդ զեկույցից մեկ դրվագ՝ լուսանկարով.

«2011 թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզի Ռանչպար համայնքի գյուղատնտեսական հողերից 9.36 հեկտարը (տե′ս կից լուսանկարը) փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության՝ ավազի արդյունահանման նպատակով։ Նույն տարում «ՎԻԷՐԱԼՍՈՒ» ՍՊԸ-ի հետ կնքվել է այդ հողատարածքից 3.42 հեկտարը 25 տարի ժամկետով վարձակալելու պայմանագիր՝ տարեկան 60 000 դրամ վարձավճարով:

Նպատակային փոխված նշանակությամբ հողամասերը գտնվում են Սեւ ջուր եւ Արաքս գետերի միջնամասում՝ փշալարերի առաջին գծից դուրս: Ըստ համայնքի գործող կադաստրային քարտեզի, նշված 9.36 հեկտար հողամասերից դեպի հյուսիս, մինչեւ Սեւ ջուր գետն ընկած տարածքը` 15.67 հեկտար (37 միավոր), քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողեր են, որոնց նկատմամբ իրավունքները հիմնականում ստացել են պետական գրանցում:

Այժմ, համաձայն 2018 թ. արված արբանյակային լուսանկարի, այդ 9.36 հեկտար հողատարածքի մի մասը եւ սեփականաշնորհված վարելահողերի հիմնական մասը ծածկված են ավազակույտերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռանչպար գյուղ այցի ընթացքում նախորդ շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսեւորումների մասին վերջին ամիսներին Կոմիտեն բարձրաձայնել է։ Վարչապետի այցին հաջորդած աշխատանքային օրը հրավիրված խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց շտապ կարգով ուսումնասիրել եւ իրեն զեկուցել իրավիճակի մասին։

Տպել
Ամենաշատ