News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով ապացույցների հետազոտման փուլի մի հատվածն անցկացնել դռնփակ։

Տուժող Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը միջնորդեց ներքին դիտման եւ հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները հետազոտել դռնփակ, քանի որ հնչել են ոչ բարեհունչ արտահայտություններ եւ հայհոյանքներ։

«Տուժողը խիստ անձնական խոսակցություն է ունեցել կնոջ եւ որդու հետ, հնչել են հայհոյանքներ։ Վյաչեսլավ Հարությունովն իր կնոջ ու որդու հետ խոսել է անձնականից, իր հիվանդությունից։ Հետեւաբար, սրանք պետք է հետազոտել դռնփակ»,- հայտարարեց պաշտպանը։

Չնայած մեղադրանքի կողմն առարկեց միջնորդությանը, դատարանը որոշեց բավարարել այն։ Ապացույցների հետազոտումից հետո նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 29-ին։

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում։

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ