News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կարելի է սահմանափակել լոմբարդների տոկոսադրույքները, քանի որ այդտեղ տոկոսադրույքներն ավելի բարձր են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ կառավարության նիստում նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ես համոզված եմ, որ 90 տոկոսով, գյուղացիները հենց այդպիսի կառույցներից են վարկ վերցնում»,-ասաց Ջավադյանը՝ չբացառելով, որ լոմբարդներում վարկի տոկոսադրույքը կարող է լինել 40 տոկոս:

«Լոմբարդները փոքր ու միջին բիզնեսի ձեւ չեն: Նախորդ տարի 129 լոմբարդ 40 մլն դրամի հարկ է տվել: 17 բանկ նախորդ տարի 49 մլրդ դրամի հարկ է տվել: Հիմա քննարկումներ են գնում, ասում են՝ պետք է պաշտպանել փոքր ու միջին բիզնեսի շահերը: Դրա փոքր ու միջին բիզնեսը ո՞րն է: Ֆինանսական կառույցը չի կարող լինել փոքր ու միջին բիզնես»,-ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով. «վստահեցնում եմ, որ լոմբարդներում տոկոսները հասնում են 50, 60, 70 տոկոսի»:

Վարչապետի զարմացած հարցին, թե 80 տոկոսով վարկ կա՞, Ջավադյանը արձագանքեց, որ կա վարկ 100 եւ անգամ 120 տոկոսով:

«Հայաստանում հարյուր տոկոսով վարկ կա՞»,- հարցրեց վարչապետը, եւ Արթուր Ջավադյանը նշեց, որ կարծում է՝ դրանից ավել էլ կա:

Վարչապետի խոսքով, մամուլի հրապարակումներից այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ընկել է խեղճուկրակ լոմբարդների հետեւից եւ ուզում է խեղդել փոքր ու միջին բիզնեսը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ վատ բան չի տեսնում, որ մարդուն հեռուստացույց առնելու համար վարկը տվել են 50 տոկոսով. «Թող չառներ: Թող ավելի լավ տեղից վարկ վերցներ: Սա վաշխառություն չէ, սա շուկա է: Եթե մարդը ունի վատ վարկային պատմություն, այո, նրա վարկը պետք է լինի 50 տոկոս, ինչու ոչ: Շուկայի վրա էլ շատ ազդել պետք չէ, քանի որ տոկոս սահմանափակելը լավ չէ»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ֆինանսական գրագիտությանը. «Ֆինանսական հարաբերություներում եւ ընդհանրապես բոլոր հարաբերություններում ամենակարեւոր արձանագրումը հետեւյալն է, որ ամեն մարդ ի վերջո ինքն է պատասխանատու իր գործունեության հետեւանքների համար: Սա ՀՀ-ում շատ դեպքերում արձանագրված չէ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարությունն առաջարկում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ