News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2019-ը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), ինչպես նաեւ Հայաստանի կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո կազմակերպած միջազգային մասշտաբի միջոցառմանը կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնական անձինք եւ ՏՏ առաջատար ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։  Կազմակերպչական աշխատանքներն է իրականացնում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

Կազմակերպիչները եւ մասնակիցները

WITSA միջոցառման կազմակերպիչը առաջատար կոնսորցիում է, որը ներառում է աշխարհի ավելի քան 80 երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցությունների ասոցիացիաների անդամների եւ ներկայացնում է ՏՏ համաշխարհային շուկայի ավելի քան 90 տոկոսը:

WCIT 2019-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների եւ շահագրգիռ կողմերի մեծ համաժողով է, որոնք հավաքվելու են՝ քննարկելու ՏՏ ոլորտի ապագան ու գլոբալ միտումների զարգացումը։

«WCIT 2019-ը կարեւոր իրադարձություն է, մանավանդ նկատի ունենալով այն թեման, որը քննարկվելու է։ Հիմնական թեման տեխնոլոգիաների ապագան եւ զարգացումն է տարբեր ոլորտներում՝ սկսած ավտոմեքենաշինությունից, խելացի քաղաքներից (smart cities), գյուղատնտեսությունից, գլոբալ ջերմացումից եւ այլ ոլորտներից։

Քննարկումների երեք օր ենք ունենալու։ Հաջորդ շաբաթ մենք արդեն կհրապարակենք օրակարգն ու վեբ-կայքը, որտեղ կարող եք մանրամասն տեղեկություն գտնել միջոցառման մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց WCIT 2019-ի նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Նա նշում է, որ Կոնգրեսում ակնկալվում է մոտ 60 երկրի ավելի քան 2000 պատվիրակի մասնակցություն։ Սակայն այս միջոցառման առանձնահատկությունն այն է, որ դրան ներկա կլինեն ՏՏ սեկտորի բարձրաստիճան ներկայացուցիչներ, եւ դա այն տարբերում է սովորական կոնֆերանսից։ «Մենք իսկապես լայն քննարկումներ ենք անցկացնում շատ ընկերությունների հետ։ Դուք կարող եք նշել ձեր իմացած բոլոր առաջատար ՏՏ ընկերությունները, եւ նրանք ներկա կլինեն։ Նրանցից որոշներն իրենք են դիմում մեզ։ Ավտոմոբիլային արդյունաբերությունն, օրինակ, քննարկում է ներկայությունը ցուցահանդեսին, անգամ հովանավորությունը։ Ես կարող եմ ասել, որ, թեեւ նախապատրաստությունը նախնական փուլում է, բայց մենք համոզված ենք, որ միջոցառումն ամենահաջողը կլինի թեմաների եւ ներկայացուցիչների տեսակետից, որոնց մենք կընդունենք։ Մենք կունենանք ազգային ընկերությունների թոփ-առաջնորդներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Թայվանից։ Հենց Թայվանն էլ լայնորեն ներկայացված է WCIT 2019-ում, ինչպես եւ ԱՄՆ-ը»,- պարզաբանում է Եսայանը։

Անցկացման վայրը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ընտրվել է որպես այս վիթխարի ՏՏ միջոցառման անցկացման վայր, որը կներառի կոնֆերանսը, քննարկումները, զեկուցողների հիմնական նստաշրջանը եւ միջազգային ընկերությունների վահանակներով ցուցահանդեսը։ Եսայանն ընդգծում է, որ համալիրի ինտերիերը կփոխվի, որպեսզի ավելի ժամանակակից տեսք ունենա, բայց կազմակերպիչները նաեւ ցանկանում են պահպանել համալիրի հին ոճը։

Կմասնակցե՞ն արդյոք պաշտոնական անձինք

ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից եւ փորձագետներից բացի՝ WCIT 2019-ը կընդունի նաեւ տարբեր երկրներում ՏՏ հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց։

«Մենք կունենանք նաեւ նախարարական հանդիպումներ՝ տարբեր երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների մասնակցությամբ։ Մենք համալրում ենք նախարարների եւ թեմաների ցուցակները։ Տարբեր երկրների թվային օրակարգը շատ կարեւոր է։ Որպես ընդունող կողմ՝ մենք մեծ դեր ենք ունենալու եւ ցույց կտանք Հայաստանի թվային օրակարգը»,- ասում է Եսայանը։

Քննարկումների թեմաներից մեկը խելացի քաղաքների հայեցակարգն է։ Moscow City-ն հետաքրքրված է, որպեսզի դառնա միջոցառման գլխավոր հովանավորներից մեկը եւ ներկայացնի խելացի քաղաքի թեման։ «Մենք դիտարկում ենք նաեւ այն հարցը, որպեսզի Փարիզի եւ այլ քաղաքների քաղաքապետերի հետ քննարկենք ապագայում թվային տեխնոլոգիաների ծառայությունների զարգացման գաղափարը»,- հավելել է նա։

Ինչո՞ւ է հենց Հայաստանն ընտրվել միջոցառման անցկացման համար

Ալեքսանդր Եսայանը նշում է, որ Հայաստանի հայտի հիմքում, որն իր գործընկերները ներկայացրել են WITSA-ին 2014 թվականին, ընկած է ապակենտրոնացման մոդելը։ Նախորդ տարիներին Կոնգրեսն անցկացվել է կամ շատ մեծ, կամ զարգացած երկրում։ Այնուամենայնիվ, հենց նոր հայեցակարգն է օգնել Հայաստանին՝ ստանալ միջոցառումն անցկացնելու հնարավորություն։

«Հայաստանն այնքան մեծ չէ, որպեսզի նման միջոցառումների համար գրավիչ լինի։ Այդ պատճառով մենք մի ինչ-որ հետաքրքիր բան ներկայացրինք, որպեսզի գրավենք WITSA-ի ուշադրությունը։ Իմ գործընկերները մեծ աշխատանք են կատարել եւ ցուցադրել ապակենտրոնացման մոդելի ամբողջ հզորությունը։ Ներկայում պետք չէ, որ Սիլիկոնային հովտում գտնվեք՝ հաջող ստարտափ գործարկելու համար, դուք կարող եք դա անել փոքր երկրում։ Մենք ներկայացրել ենք հենց ապակենտրոնացման ուժի այդ գաղափարը»,- ասում է WCIT 2019-ի նախագահը։

Նրա խոսքով՝ WITSA-ի նախագահ տիկին Իվոն Չուն Հայաստան կայցելի հաջորդ շաբաթ՝ քննարկելու Համաժողովին նախապատրաստվելու ընթացքը։ Կլինի նաեւ պատվիրակություն Մալայզիայից, երկիր, որը լինելու է WCIT-ի հաջորդ ընդունողը։ Կողմերը կքննարկեն կազմակերպական հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ