News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական 80 հրանոթանի Tonnant գծային առագաստանավի մոդելը 62 հազար եվրոյով վաճառվել է Ռենի (Բրետան շրջանի վարչական կենտրոն) աճուրդում։ Դա, ինչպես տեղեկացրել է Ouest France թերթը, նման մոդելների համար երբեւէ առաջարկված ռեկորդային գումար է։

Պարբերականի տվյալներով՝ գնորդը Բորդոյի Ծովային թանգարանն է, որին հաջողվեց լոտն ստանալ մասնավոր ֆրանսիացի հավաքորդի հետ համառ պայքարում։

Մոդելը պատրաստվել է XIX դարասկզբին ֆրանսիացի տասը նավաստիների կողմից, որոնք ծառայել են այդ նավի վրա եւ գերի ընկել բրիտանացիներին Նեղոսի ճակատամարտում։ Փորձագետ Ֆիլիպ Նեւեի խոսքով՝ մինի-նավակը ստեղծելով՝ նավաստիները ցանկացել են կարճել գերեվարության ժամանակը։ 85 սանտիմետրանոց մոդելի ձեռքբերումը, Ouest France-ի հրապարակման հեղինակի կարծիքով, «թանգարանի հարգանքի տուրքն է Նապոլեոնյան պատերազմների՝ անգլիացիների կողմից գերեվարված ֆրանսիացի բոլոր գերիների հանդեպ», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Tonnant-ը կառուցվել է 1789 թվականին եւ մտել ֆրանսիական ռազմական նավատորմի կազմի մեջ։ Բայց 1798 թվականին այն զավթվել է Նեղոսի ճակատամարտի ժամանակ եւ մտել բրիտանական նավատորմի կազմի մեջ՝ պահպանելով նախկին անվանումը։ Tonnant-ը մասնակցել է բազմաթիվ ծովամարտերի, այդ թվում Թրաֆալգարյան ճակատամարտին։ 1818 թվականին այն ուղարկել են պահուստ, իսկ երեք տարի հետո՝ ապամոնտաժել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ