News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 21-ի իր նիստում հավանություն չտվեց ԲՀԿ մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել, որ պատգամավորը ընդունելության իրավունք ունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ։

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ հաշվի առնելով ստորեւ բերված հիմնավորումները.

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումների՝ յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Նշված կարգավորումը ամրագրված է նաեւ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածում:

Հիշյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ անձանց՝ տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը սահմանափակվում է միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության շրջանակով, հետեւաբար  նախագծով նախատեսված կարգավորումը՝ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ սեղմ ժամկետում պատգամավորի ընդունելության իրավունքի, այդ թվում վերջիններիցս տեղեկատվության ստացման մասով հակասում է Սահմանադրության վերոհիշյալ կարգավորումներին:

Բացի դրանից հարկ է նշել, նաեւ, որ նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում օգտագործվող «հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարներ» հասկացությունը չի համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձեւակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության եւ օրենքի պահանջներին չհետեւելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետեւանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ