News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  վերջերս կայացած մամուլի ասուլիսին ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի հարցով սպառիչ պատասխան տվեց: Այս մասին հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկանաբանելով  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի՝ կողմերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի  համաձայնեցման  վերաբերյալ փաստաթղթերի փոխանցման մասին հայտարարությունը:

«Նախ վարչապետը վերջերս կայացած մամուլի ասուլիսին մանրամասն անդրադարձավ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին: Երկրորդ՝ պարոն Սեմերիկովի հայտարարությունը բավականին ինֆորմատիվ եւ ինքնաբավ է՝ նշված հարցում կա դրա պատասխանը», - նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր,  Սեմերիկովը հայտարարել է, որ Բելառուի կողմից թեկնածուի համաձայնեցման համար ներկայացված բոլոր անհրաժեշտ գործընթացները եւ որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներ»: 

Սակայն «քանի որ համաձայնեցման եւ որոշումների ստորագրման ժամկետները  կազմակերպության փաստաթղթերով չեն կարգավորվում, ապա ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, հնարավոր չէ», հավելել է Սեմերկովը:

Մարտի 19-ին մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բացառել էր առանց պաշտոնական Երեւանի կարծիքը հաշվի առնելու գլխավոր քարտուղարի նշանակման հնարավորությունը:

 «Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Դա կնշանակի, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես չկա», -ասել էր վարչապետը: «Մենք կարծում ենք, որ այդտեղ ժամկետը մերն է, բայց մեր գործընկերները համաձայն չեն, ասում են, հարցը կարգավորված չէ, քննարկման անհրաժեշտություն կա: Մենք ասում ենք՝ եկեք ուրեմն մինչեւ նշանակումը կանոնադրությունում փոփոխություններ մտցնենք: Եթե ինչ-որ պատճառներով մարդը վաղաժամ հեռանում է գլխավոր քարտուղարի պաշտոնից, հարցը պետք է կարգավորվի»,- ընդգծել էր Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ