News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ավշարի դպրոցում խախտվում է երեխաների կրթություն ստանալու իրավունքը, եւ ԿԳ ներկայացուցիչներն արդեն 3 օր է աշխատում են այնտեղ։ Այդ մասին այսօր՝ մարտի 21–ին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը։

«Պետք է շատ հստակ մենք հասկանանք, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները եւ պետք է իրացնի այդ լիազորությունները։ Այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, որ լիազոր մարմինը չի իրացնում իր լիազորությունները կամ դժվարություններ ունի, մենք միջամտում ենք»,– ասաց Հարությունյանը։

Նախարարը համոզված է, որ խախտվում են աշակերտների կրթության իրավունքը. «Իսկ այնտեղ բոլորը խախտում են աշակերտների կրթության իրավունքը, նաև ուսուցիչներն են խախտում. «ԿԳ ներկայացուցիչներն արդեն 3 օր է աշխատում են այնտեղ եւ անհրաժեշտության դեպքում լուրջ քայլեր կձեռնարկվեն»։

Հիշեցնենք՝ արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Ուսուցիչները, աշակերտների ծնողները պահանջում են տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով  կադրային խտրականության և անհարգալից վերաբերմունքի համար։

Տպել
Ամենաշատ