News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները եւ պարգեւատրեց 2018 թ-ին ընկերության SIM քարտը գնած եւ ակտիվացրած վերջին բաժանորդին:

Երեւանի բնակիչ Լեւոն Մարկոսյան Beeline-ի կողմից ստացավ iPnone XR սմարթֆոն:

«Այսօր առանձնահատուկ օր է Հայաստանում Beeline-ի համար: Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ արդեն ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ընտրում են Beeline-ի բջջային կապի ծառայությունները: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լեւոնին եւ մյուս բաժանորդներին մեր ծառայությունների հանդեպ վստահության համար եւ խոստանալ, որ Beeline-ը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի մեր ծառայություններն օր օրի բարելավվեն եւ դառնան էլ ավելի պարզ, հարմար եւ շահավետ մեր սիրելի բաժանորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերության ղեկավարն լրատվամիջոցներին ներկայացրեց նաեւ ընկերության այլ ձեռքբերումները: Այսպես, բջջային կապի եռամսյա ակտիվ բազան վերջին 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ սմարթֆոնների ներթափանցումը 2018 թ. ավարտին կազմել է ավելի քան 60%:

Երեւանում բջջային 4G ցանցի ծածկույթը 80%-ից ավելի է: 2018 թ. ընթացքում Beeline-ի 3G բազային կայանների քանակությունն ավելացել է 15%-ով: Այս ցանցի ծածկույթը ներառում է  Հայաստանի բնակչության 85%-ից ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ