News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը եւ Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի կողմից թողարկված MasterCard UEFA Champions League քարտի նոր եւ գործող քարտապանները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի ապրիլի 20-ը գրանցվել myuefacard.am հարթակում եւ կատարել մրցույթի ընթացքում սահմանվող առաջադրանքները: Հարթակում գրանցումը կատարվում է թիմով, յուրաքանչյուր թիմում` 2 քարտապան:

Մրցույթի արդյունքում հաղթող թիմը կնվաճի 4-օրյա ուղեւորություն դեպի Մադրիդ եւ հնարավորություն կստանա մարզադաշտից հետեւել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք եւ ներկա կգտնվեն թիմի առաջին տնային խաղին:

 Մրցույթում հաղթող կճանաչվեն առավելագույն միավորներ կուտակած 3 թիմերը:

Ինչպես կուտակել միավորներ․

  • մինչեւ ապրիլի 20-ը myuefacard.am հարթակի միջոցով հրավիրի՛ր գրանցվելու նոր քարտապանների: Արդյունքում, 20-ական միավոր կստանա ինչպես քո, այնպես էլ հրավիրված եւ գրանցված թիմը,
  • ապրիլի 10-ից 20-ը ներառյալ յուրաքանչյուր օր կատարի՛ր 1000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) եւ ավելի վճարային գործարք ու ստացի՛ր 5 միավոր: Մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր քարտապան կարող է կուտակել առավելագույնը 5, իսկ թիմը` 10 միավոր,
  • մրցույթի ընթացքում myuefacard.am հարթակի միջոցով կսահմանվեն լրացուցիչ առաջադրանքներ, որոնց կատարման դիմաց կկարողանաք կուտակել հավելյալ միավորներ:

Իմացի՛ր ավելին myuefacard.am եւ acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ