News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքներին:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվել է 3420 քրեական գործ՝ 2017 թվականի 2356 քրեական գործի դիմաց:

Հանցագործություններով պետությանը պատճառված 60.192.000 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 52.178.000 ՀՀ դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննական բաժնի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հանձնարարություններ է տվել:

Հաշվի առնելով հիշյալ բաժնի աշխատանքային աննախադեպ ծանրաբեռնվածությունը՝ Հայկ Գրիգորյանը հանձնարարել է բոլոր աշխատակիցներին ներկայացնել պարգեւատրման:

«Փառք ու պատիվ ձեզ, որ կարողացել եք նման ծանրաբեռնվածության պայմաններում չծուլանալ եւ շարունակել ակտիվ աշխատանքային գործունեությունը: Քրտնաջան աշխատանքի արդյունքում դուք հասել եք գերազանց արդյունքների: Գերազանց եմ գնահատում Ձեր կողմից կատարված աշխատանքը»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տարբեր ստորաբաժանումների քննիչներ պարբերաբար կգործուղվեն Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ գործընկերներին օգնելու եւ աշխատանքային ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթեւացնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ