News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ–ից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից  «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20.000 ԱՄՆ դոլար գումարը աշխատանքային օրն ավարտվելու պատճառով վերջիններիս կողմից չի հանձնվել բանկին, և սահմանված կարգի համաձայն՝ պահվել է «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի պահոցում: Իսկ հաջորդ օրը, երբ նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9.700.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. վերջինս հանդիսանում է «Հայինկասացիա»  ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցը՝ վարորդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 06:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է ՀՀ-ից:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ