News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը մանիպուլյացիաների եւ չարաշահումների փորձերի դեմ պայքարի լուրջ գործիքակազմ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերի մասին հարցին:

«Ադրբեջանն իսկապես փորձում է Ինտերպոլի ուղիներն օգտագործել որոշակի քաղաքական խնդիրների լուծման համար, սակայն Ինտերպոլը լուրջ գործիքակազմ ունի նման կարգի մոտեցումների կանխման համար, կազմակերպության կառուցվածքում նաեւ գործում է հրաշալի կազմակերպված անկախ մարմին, որն Ինտերպոլի ուղիներով ստացվող բոլոր հարցերի իրավաբանական ուսումնասիրություն է կատարում: Մինչ օրս Ինտերպոլի ուղիներն ինչ-որ կերպ օգտագործելու Ադրբեջանի փորձերն անհաջողության են մատնվել, քանի որ նրանց բոլոր փորձերը ժամանակին կանխվել են: Մենք մեր կողմից նույնպես որոշակի քայլեր ենք ձեռնարկում: Կան անձանց հատուկ ցուցակներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը ենթադրաբար կարող է փորձել Ինտերպոլի ուղիներով հետախուզում հայտարարել՝ ելնելով իր քաղաքական նպատակներից, ինչի հետ կապված մենք պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում»,- նշեց Արա Ֆիդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ