News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում անդրադարձ է եղել ոչ աշխատանքային, մասնավորապես, ամանորյա տոներին հաջորդող օրերի կրճատման հարցին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այդ հարցը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ գաղափարը բավական հին է, եւ կարծում եմ՝ կարիք կա այդ թեմայով քննարկում ունենալու եւ հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության մակարդակով, այլ նաեւ հանրային լայն քննարկում ունենա, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ