News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱՄՆ բանակը  1.2 միլիարդ դոլար կներդնի  ցամաքային տեղակայման հիպերձայնային զենքի ստեղծման ծրագրում: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի ցամաքային ուժերի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

2020 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) բանակի բյուջեի հարցումից հետեւում է, որ այդ գումարից բանակը խնդրում է 228 մլն դոլար հատկացնել: Հետագայում նախատեսվում է 2021 ֆինանսական տարում 181 մնլ դոլար խնդրել, 2022-ին՝ 137 մլն դոլար, 2023-ին՝ 359 մլն դոլար եւ 2024-ին՝ 274 մլն դոլար:

ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատարությունն ընդգծում է, որ նոր զենքի ստեղծումը կիրականացվի LRHW հեռահար գործողության հիպերձայնային զենքի ծրագրի շրջանակում (Long-Range Hypersonic Weapon), ինչը թույլ կտա հետագայում ապահովել հակառակորդի  հասանելիության խափանման հնարավորությունների հակազդեցությունը եւ A2/AD առանձին գոտիների արգելափակումը /AD (anti-access/area denial), ճնշել մեծ հեռավորությունների վրա նրա կրակային միջոցները եւ օպերատիվ ոչնչացնել բարձր առաջնահերթության թիրախները:

Եթե օրենսդիրները հաստատեն 2020 ֆինանսական տարվա ֆինանսավորումը, հիպերձայնային զենքի ծրագրի վարչությունը (Army Hypersonic Project Office) կսկսի աշխատանքը տեխնիկական առաջադրանքի ձեւակերպման հարցով  գլխավոր կապալառուի հետ, ինչպես նաեւ 2022-ին նախագծի նախնական ամփոփման քննարկման, իսկ հետագայում նախագծի կրիտիկական ամփոփման աշխատանքը: Բոլոր փորձարկումները, ներառյալ թռիչքային, պետք է ավարտվեն 2023 թվականին:

Ցամաքային ուժերի հրամանատարությունը նշում է, որ LRHW-ով կապալառուն կիրականացնի CHGB միասնականացված հիպերձայնային սավառնող բլոկների ինտեգրում (common hypersonic glide body) եւ կպատրաստի LRHW փորձառու համակարգ: Հիպերձայնային բլոկները մթնոլորտում թռիչքներ պետք է կատարեն 5 Մախից բարձր արագությամբ:

ԱՄՆ-ի ռազմական փորձագետները նշում են, որ հիպերձայնային զենքի մեկնարկի աշխատանքները կապված են նմանատիպ սարքավորումներում Ռուսաստանի եւ Չինաստանի ներդրումների կապակցությամբ ռազմական հրամանատարության մտահոգությամբ:

ԶԼՄ տվյալներով՝ Չինաստանը, մասնավորապես 2018-ին երկու հիպերձայնային սարքերի փորձարկումներ է անցկացրել: Դրանց թվում նշվում են սավառնող հիպերձայնային թռչող սարք՝ առանց DF-ZF-ի եւ Xing Kong-2-ով (Starry Sky-2) հիպերձայնային թռչող սարք:

Հիպերձայնային զենքի ստեղծման ոլորտում մրցակցությունը մեծանում է

Տարբեր երկրների զինված ուժերը մշակում են ցամաքային բազավորման հիպերձայնային միջոցներ՝ ի պատասխան արագ ծագող սպառնալիքների եւ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) արդի համակարգերի կատարելագործման։ Jane’s տեղեկատվա-վերլուծաբանական գործակալության փորձագետները հետազոտել են հիպերձայնի ոլորտի ծրագրերը, որոնք իրականացվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում եւ Հնդկաստանում։

Հիպերձայնային տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքները (ԳՀՓԿԱ) հանգեցրել են բարձր արագության զենքի ստեղծմանը, ընդգծում են նրանք, որն այսօր համարվում է կարեւորն աշխարհի բանակների համար, որոնք մտադիր են պահպանել իրենց մարտունակությունը հետագայում։

Վերջին տասնամյակների ընթացքում  հիպերձայնային տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքները կատարվել են շրջափուլերով, որոնց շրջանակում յուրաքանչյուր նախորդ հետազոտություն կատարվել է հաջորդ աշխատանքների կատարելագործված արդյունք ստանալու համար։ Այսպիսի մեթոդաբանությունը ապահովել է դարակազմիկ ձեռքբերումներ հիպերձայնային զենքի ստեղծման ոլորտում։ Մոտ երկու տասնամյակի ընթացքում մասնագետներն աշխատում են հիմնականում հիպերձայնային տեխնոլոգիաների կիրառման վրա բալիստիկ հրթիռների ոլորտում։
Այս աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում մոդելավորմանը, աերոդինամիկ խողովակներում փորձարկումներին, «խելացի» նյութերին, թռիչքի դինամիկային մթնոլորտ դուրս գալիս, ծրագրային ապահովմանը։ 

Կատարված հսկայական աշխատանքի արդյունքում ստեղծված ցամաքային բազավորման հիպերձայնային սարքերը ցուցադրում են պատրաստության եւ հուսալիության բարձր ցուցանիշներ, ինչպես նաեւ ճշգրտության բարձր աստիճան, ինչը թույլ է տալիս զինվորականներին գրոհել ավելի մեծ թվով թիրախների վրա։ Բացի այդ, նրանք կարող են էապես թուլացնել հակահրթիռային պաշտպանության այսօր առկա համակարգերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ