News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում  սկսվել է մի շարք դատապարտյալների համաներման կարգադրության իրականացումը, որը նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է մարտի 16-ին։

Ալիեւի այս առատաձեռն ժեստը ոչ մի կերպ «բարի կամքի ժեստ» չես անվանի։ Քաղբանտարկյալների ազատ արձակումը ձեռք են բերել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Այդ որոշումը պատրաստվել է նախօրոք եւ նախագահի անձնական կամքը չէ, ինչի մասին ասել է ԱՊՀ երկրների գծով փորձագետ, քաղաքագետ Արկադի Դուբնովը։ Համաներումը պետք է օգնի փրկել երկիրը անցած տարվա «հայկական սցենարից», երբ իշխանությունը փոխվեց հեղափոխության արդյունքում, կարծում է Դուբնովը։

Համաներմամբ ազատ արձակված առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովն ասել է. «Ես կարծում էի, թե ցմահ կմնամ բանտում։ Ես ազատ արձակվեցի դեմոկրատական Արեւմուտքի, Եվրոպայի, Եվրամիության, Եվրախորհրդի, ԱՄՆ-ի շնորհիվ։ Ձեռնաշղթաներս հանեցին ԱՄՆ կառավարությունն ու Կոնգրեսը, եվրոպական կառույցները»։

Համաներման պատճառների մասին միասնական կարծիք չկա։ Ոմանք դրանում ներսից, ինչպես նաեւ միջազգային հանրույթի կողմից ճնշման նշան տեսան, որը արդյունք տվեց։ Ոմանք կարծում են, թե Ալիեւն իսկապես որոշեց բարեփոխել իր խորապես բռնաճնշող կառավարությունը։ Իշխանությունների գործողությունները բացատրվում են Ադրբեջանում շարունակվող տնտեսական ճգնաժամով, միջազգային մեկուսացմամբ եւ հասարակության աճող դժգոհությամբ։ Համակարգային ճգնաժամն Ադրբեջանում եւ սոցիալ-տնտեսական լարվածությունը երկրում հասել են գագաթնակետին։

Ճնշման մշտական աղբյուրներից մեկն են Եվրամիության հետ բանակցությունները նոր համապարփակ երկկողմանի համաձայնագրի առիթով։ Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա ապրիլի 4-ին։ ԵՄ-ը հետեւողականորեն պնդում է Բաքվում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների իրականացումը, ներառյալ քաղբանտարկյալներին ազատ արձակելը։ ԵՄ-ը համաներման մասին հրամանն անվանել է «դրական քայլ», բայց ավելացրել է իր հայտարարությունում, որ «ապագայում եւս սպասում է նման քայլերի՝ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան»։ Բայց, չնայած համաշխարհային հանրության «դրական արձագանքին», Ադրբեջանում ճաղերի հետեւում են դեռ անարդարացիորեն դատապարտված 74 մարդիկ՝ ակտիվիստներ, լրագրողներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Ադրբեջանում նախկինի պես գործում է բռնաճնշիչ օրենսդրությունը, որը ոչառեւտրային կազմակերպությունների գործունեությունը գրեթե անհնար է դարձնում, ներառյալ դրանց գրանցման եւ ֆինանսավորման ծանրաբեռնող պահանջները։ Ադրբեջանում առաջվա նման անհնար է մարդու իրավունքների պահպանման անկախ մոնիթորինգ անցկացնել։ Ավելի շուտ այս բարեփոխումը կոսմետիկ բնույթ է կրում։ Իշխանությունները հասկանում են բարեփոխումների անհրաժեշտությունը, բայց դրանում տեսնում են նաեւ առնվազն երկու սպառնալիք. երկրում, որտեղ կան տնտեսական ազատություններ, կառավարության իշխանությունը նվազում է, սա երկարաժամկետ վտանգն է։ Կա նաեւ կարժամկետ սպառնալիք. ցանկացած իրական բարեփոխում կարող է շոկ առաջացնել։ Այս պայմաններում իրական բարեփոխումները ինքնասպանություն կնշանակեին Ալիեւի կառավարության համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ