News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ Բեռլինը բախվում է եվրոպական պաշտպանական արդյունաբերության համատեղ նախագծերում անհուսալի գործընկեր դառնալու վտանգի հետ՝ հայտնում է Reuters-ը։

Մերկելի մեկնաբանությունները հնչել են ԳԴՀ-ի հանդեպ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի լարվածության ֆոնին՝ կապված Սաուդյան Արաբիային զենք վաճառելու Բեռլինի արգելքի հետ։ Փարիզն ու Լոնդոնը հաստատում են, որ դա խանգարում է գերմանական ընկերությունների հետ ստեղծած սարքավորումների իրենց վաճառքներին։

Մերկելի խոսքերով, համատեղ եվրոպական նախագծերը «գործընկերների միջեւ հուսալիություն» են պահանջում։ Նա նշել է, որ երկրները կարող են տարբեր տեսակետներ ունենալ, եւ Գերմանիային անհրաժեշտ է քննարկել այդ հարցը, «այլապես մենք կհամարվենք բարոյապես մեծամիտ եւ անընդունակ փոխզիջման գնալու»։

Հոկտեմբերին Գերմանիան դադարեցրել էր Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը, ներառյալ այն զենքի, որի մատակարարման մասին դրական որոշումն արդեն ընդունված էր։ Որոշումը կապված էր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ։

Գերմանիան չորրորդն է Սաուդյան Արաբիա զենք արտահանողների շարքում։ Այդ հարցում վաճառքի ծավալով նրան գերազանցում են Լոնդոնը եւ Փարիզը, իսկ առաջին տեղում Միացյալ Նահանգներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ