News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2018 թվականի հուլիսին Varks.am-ը նախաձեռնեց Barigortser.am սոցիալական նախագիծը, որն ուղղված է ՀՀ եւ ԼՂՀ բնակչության կենսամակարդակի բարելավման գաղափարներին։ Ընկերությունն աջակցում է հանրային նշանակության բոլոր այն նախագծերին, որոնք առնչվում են  կրթության, մշակույթի, սպորտի եւ շրջակա միջավայրի բարելավմանն ու զարգացմանը։

Ակնառու է, որ ներկայացված նախագծերի մեծ մասը հենց մարզերի հետ կապված ծրագրեր են: Ընկերությունն ունեցել է նաեւ նախագծեր` ներկայացված ԼՂՀ-ի համար, արդեն իսկ ֆինանսավորում ստացած նախագծերի 80 տոկոսը կատարվել են ՀՀ տարբեր մարզերում՝ այդ թվում սահմանամերձ Մովսես գյուղում։

Varks.am-ը նախագծի շրջանակներում այս ամիսների ընթացքում կատարել է տարաբնույթ աշխատանքներ: Վերանորոգվել են դպրոցներ (փոխվել են Գեղարքունիք մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատուհանները, ընթացքի մեջ է Վերին Կարմրաղբյուր գյուղի հանդիսությունների դահլիճի վերանորոգումը), Արմաթ լաբորատորիաներ են հիմնել մի շարք մարզերի դպրոցներում, ստեղծել են խաղահրապարակներ երեխաների համար, մշակույթային օջախներին ապահովել են համապատասխան սարքավորումներով, Բարի Տնակ ներառական կենտրոնում ծրագրի շրջանակներում ստեղծվել է տեսասրահ, աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների համար համապատասխան գույք են գնել, Այգեձորի դպրոցում մշակույթի աջակցման նպատակով բացվել է երաժշտական դասասենյակ՝ լի բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ կիթառ, շվի, դուդուկ, քանոն եւ այլն, իսկ օրինակ, սահմանամերձ Մովսես գյուղում ստեղծվել է կավագործության արհեստանոց՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Varks.am-ի «Barigortser.am» սոցիալական նախագծին դիմել կարող են ՀՀ եւ ԼՂՀ բնակիչները, ովքեր առեւտրային եւ անձնական շահ չեն հետապնդում եւ տվյալ նախագիծն ուղված չէ իրենց իսկ բիզնեսի բարելավմանը։ Դիմելու կարգը բավականին հեշտ է. հարկավոր է մուտք գործել Barigortser.am կայք, սեղմել «Ներկայացնել նախագիծ» կոճակը եւ լրացնել համապատասխան դաշտերը, որոնք նույնպես պարզեցված են։ Varks.am–ը յուրաքանչյուր հայտ անհատապես ուսումնասիրվում է եւ, եթե չի հակասում կայքում ներկայացված մասնակցության կանոններին ընդգրկում է քվեարկության փուլ, իսկ նախագծի ներկայացման չափորոշիչները բավականին պարզ են: Քվեարկությունը անցկացվում barigortser.am  կայքում՝ քվեարկություն բաժնում՝ անվճար սմս հաղորդագրության միջոցով։  Յուրաքանչյուր քվեարկության փուլ հիմնականում տեւում է 30 օր: Կայքը բավականին պաշտպանված է լցոնումներից, սակայն ընկերությունը չի բացառում նման դեպքերը, այդ իսկ պատճառով ՏՏ ոլորտի զարգացման հետ մեկ տեղ Varks.am-ը մշտապես աշխատանքներ է տանում, որպեսզի ամեն բան 100% արդար անցնի։ Ընկերության կողմից որդեգրված կարեւորագույն նախապայմաններից մեկն է՝ ունենալ արդար քվեարկություն։ Ամեն քվեաշրջանի ավարտից հետո ընկերության ՏՏ բաժինը անցկացնում է ձայների ստուգման մանրակրկիտ ուսումնասիրություն՝ կեղծ քվեարկության դեպքերից խուսափելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
Ամենաշատ