News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է ցուցադրել Քրայսթչըրչի մզկիթների կոտորածի տեսանյութը՝ չնայած Նոր Զելանդիայի իշխանությունների քննադատությանը, հաղորդում է AFP-ն:

Էրդողանը տեսանյութը մարտի 31-ին կայանալիք տեղական իքնակառավարման ընտրությունների նախընտրական արշավի մի մասն է դարձրել:

Նա ահաբեկչությունը ներկայացնում է որպես հարձակում «Թուրքիայի եւ իսլամի վրա»:

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով մահացել է 50 մարդ: Հրաձիգը մանիֆեստ էր թողել, որում Էրդողանին եւ Մերկելին սպանելու կոչեր էր անում, ինչպես նաեւ հիշատակել էր Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վերածվել էր մզկիթի, իսկ այժմ թանգարան է դարձել: Բացի այդ նա Facebook-ի ուղիղ եթերում հեռարձակել էր մզկիթներում հրաձգությունը: Հենց այդ տեսանյութն էլ Էրդողանն օգտագործում է:

Նոր Զելանդիայի վարչապետ Ուինսթոն Փիթերսը հայտարարել է, որ այդ ահաբեկչության քաղաքականացումը վտանգի տակ է դնում Նոր Զելանդիայի  բնակիչների եւ արտասահմանում մեր ազգի ապագան եւ անվտանգությունը եւ դա բացարձակապես անարդար է»:

Հյուսիսարեւմտյան Էսքիշեհիր քաղաքի հանրահավաքում Էրդողանը նորից ցուցադրել էր տեսանյութը եւ այսպես կոչված մանիֆեստը՝ ընդդիմադիր Ժողովրդական  հանրապետական կուսակցության առաջնորդ    Քեմալ Կիլիչդարօղլուի քննադատության համար, որը զգուշացնում էր «իսլամական աշխարհում արմատացած ահաբեկչության մասին»:

Նոր Զելանդիայի իշխանությունները արագ միջոցներ էին ձեռնարկել  մզկիթներում հրաձգության տեսանյութի տարածումը կանխելու համար՝ զգուշացնելով, որ ցանկացածն, ով կկիսվի նկարահանված նյութով, դատական հետապնդման կենթարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ