News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցած տարին հեղափոխական էր եկամուտների հաշվառման մեթոդաբանության տեսակետից։ Այս մասին մարտի 21-ին խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, Հայաստանի կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի № 1 581-А որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման եւ ձեռք բերված արդյունքների գործընթացի մասին զեկուցման քննարկման ժամանակ ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականի հունվարի 1-ից, երբ մտցվեց միասնական գանձապետական հաշվի գաղափարը, եկամուտների հաշվառման մեթոդը ենթարկվել է փոփոխությունների։ «Մենք եկանք այն եզրակացության, որ, ընդհանուր առմամբ, կատարել ենք այն խնդիրները, որոնք դրված էին ՊԵԿ առջեւ, մասնավորապես՝ կառավարության ծրագրում նշվածը ճշգրտված 99,7 տոկոս ցուցանիշով։ Այսինքն՝ մենք կատարել ենք 1 տրլն 258 մլրդ դրամ, եւ միաժամանակ, առաջին անգամ սա այն ցուցանիշն է, երբ կանխիկ վճարումները  չեն գրանցվել»,- պարզաբանել է Անանյանը՝ հավելելով, որ արդյունքները կարող էին ավելի դրական լինել, բայց այս ցուցանիշներն էլ, նրա կարծիքով, միանգամայն բավարար են։ Բացի այդ, ՊԵԿ նախագահը նշել է, որ 2019 թվականին նրանք մտադիր են հասնել ավելի բարձր արդյունքների։ Նրա խոսքով՝ բյուջեի եկամուտները 2019-ին նախատեսված են 1 տրլն 401 մլրդ դրամի շրջանակում, նա տեղեկացրել է, որ բաժինը, որը սահմանվել էր մոտ 258 մլրդ դրամի մակարդակով առաջին եռամսյակում, իրականացվել է արդեն ամսվա վերջին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ