News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու նախկին ֆիլիպինցի պաշտոնյաներ բողոք են ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված վիճելի Հարավ-Չինական ծովում չինական կառավարության գործողությունների հետ։

Ֆիլիպինցիները համարում են, որ այդ գործողությունները հազարավոր ձկնորսների զրկել են գոյության միջոցներից եւ բացասաբար են ազդել շրջակա միջավայրի վրա՝ հայտնում է AP-ը։

Նախկին արտգործնախարար Ալբերտ Դել Ռոսարիոն եւ գլխավոր դատախազ Կոնչիտա Կարպիո Մորալեսը հայտարարել են, որ բողոքը ՄՔԴ են ներկայացրել անցած շաբաթ՝ մինչ Ֆիլիպինները պաշտոնապես կլքեին կազմակերպությունը։

Նրանք Սի Ցզինպինին եւ չինացի այլ պաշտոնյաների մեղադրում են նրանում, որ նրանք Հարավ-Չինական ծովում յոթ վիճելի խութերը վերածել են կղզիների, ինչը զգալի վնաս է հասցրել շրջակա միջավայրին եւ փակել է ձկնորսության վայրերի հասանելիությունը։ «Դա լրջորեն խափանել է սննդային եւ տնտեսական անվտանգությունը Հարավ-Չինական ծովի առափնյա պետություններում, ներառյալ՝ Ֆիլիպինները»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

Պեկինն այս ամենին դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել։

ԶԼՄ-ները հայտնում են, որ Չինաստանը ծովում արհեստական կղզիներ է ստեղծում՝ դրանց վրա ավիաբազաներ եւ ռազմածովային բազաներ կառուցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ