News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքում լաստանավ է շրջվել, կան տասնյակ զոհեր: Al-Sumaria հեռուստաալիքը, վկայակոչելով Նայնավա նահանգում անվտանգության ուժերում աղբյուրին, հաղորդում է, որ 30 մարդու հաջողվել է փրկել:

«Քաղաքացիական պաշտպանության խմբերին, ջրասուզորդներին, ինչպես նաեւ անվտանգության ուժերին լաստանավի շրջվելու հետեւանքով ջուրն ընկնելուց հետո հաջողվել է փրկել 30 մարդու», - ասել է աղբյուրը:

Զբոսաշրջային լաստանավը շրջվել է Տիգրիս գետում՝ Մոսուլի ալ Գաբատ շրջանի մոտ, նավում տասնյակ մարդիկ են եղել: Անվտանգության ուժերում աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է , որ փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 45 մարդու մարմին:

Նրա խոսքով, նախնական տվյալներով, լաստանավի շրջվելու պատճառը ծանրաբեռնվածությունն ու գետի ջրի մակարդակի բարձրացումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ