News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում կալանավորվել է նախկին նախագահ Միշել Տեմերը, որն անցնում է կոռուպցիայի վերաբերյալ մի քանի գործերով: Նրա փաստաբանը հաստատել է կալանքը:

Կալանքի կարգադրագիրը տրվել է դատավոր Մարսելո Բրայթասը, որը ղեկավարում է կոռուպցիայի վերաբերյալ խոշոր հետաքննությունը: Այն կապված է քաղաքական գործիչներին եւ պետական պաշտոնյաներին տրված կաշառքների հետ:

2014-ին հետաքննության սկվելու պահից այն հանգեցրեց առաջատար գործարարների եւ քաղաքական գործիչների բանտարկմանը, այդ թվում նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի:

Տեմերը կալանավորվել է Angra 3 ատոմային էլեկտրակայանի շինարարության ժամանակ կաշառակերության գործով քննության շրջանակում, հաղորդում է  Reuters-ը:

Տեմերը Բրազիլիայի նախագահ է  եղել 2016-2018 թվականներին՝ պաշտոնը ստանձնելով Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտից հետո, որի վարչակազմում նա 6 տարի փոխնախագահի պաշտոն էր զբաղեցնում:

Տեմերը բազմիցս հերքել է բոլոր իրավախախտումները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ