News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Սահմանադրական դատարանը մերժել է երկու թուրք իմամների բողոքը, որոնց վտարել են համաձայն այն օրենքի, որը արգելում է կրոնական համայնքներին ֆինանսավորում ստանալ արտասահմանյան պետություններից՝ հայտնում է AP-ը։

Դատարանը հայտարարել է, որ, այսպես կոչված, «իսլամի մասին օրենքը» իրենից չի ներկայացնում կրոնական ազատության անհամաչափ սահմանափակում։ Դրանում ասվում է, որ «պետությունից, առավելապես՝ այլ պետություններից եւ դրանց հաստատություններից» կրոնական համայնքների անկախության պաշտպանությունը հասարակական շահերի է բխում։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, որը ժամանակին առաջ էր մղում այդ նախագիծը, հայտարարել է, որ համաձայն է դատարանի որոշման հետ։ Բրյուսելում Եվրոպական միության գագաթաժողովում նա ասել էր, թե օրենքը «խիստ քննադատության է արժանացել, սակայն իրականում օրինակ է ծառայել մյուս եվրոպական երկրների համար»։

Անցյալ տարվա հունիսին Ավստրիայի իշխանությունները փակել էին 7 մզկիթ, որոնք ֆինանսավորվում էին արտասահմանից, եւ վտարել էին իմամներին, որնք կասկածվում էին թուրք ազգայնականների հետ կապերի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ