News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մանիլայի եւ Պեկինի հարաբերություններին ոչինչ չի սպառնում։ Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ մեկնաբանելով ֆիլիպինցի երկու նախկին պաշտոնյաների կողմից Չինաստանի դեմ Միջազգային քրեական դատարանին ներկայացված հայցը, որով նրանք ՉԺՀ իշխանություններին մեղադրում են մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ՝ կապված Հարավ-Չինական ծովում նրանց գործողությունների հետ՝ հայտնում է Reuters-ը։

Դուտերտեն ասել է, թե սերտ կապերը կպահպանվեն, որովհետեւ յուրաքանչյուրը կարող է հայց ներկայացնել, քանի որ Ֆիլիպինները ժողովրդավարական երկիր է։ Սակայն նրան քննադատել են ընդդիմադիրները՝ նշելով, որ Դուտերտեն զիջումների է գնում չինական միլիարդավոր դոլարների վարկերի եւ ներդրումների համար։

Նախկին արտգործնախարար Ալբերտ Դել Ռոսարիոն եւ գլխավոր դատախազ Կոնչիտա Կարպիո Մորալեսը Սի Ցզինպինին եւ չինացի այլ պաշտոնյաների մեղադրում են նրանում, որ նրանք Հարավ-Չինական ծովում յոթ վիճելի խութերը վերածել են կղզիների, ինչը զգալի վնաս է հասցրել շրջակա միջավայրին եւ փակել է ձկնորսության վայրերի հասանելիությունը։ «Դա լրջորեն խափանել է սննդային եւ տնտեսական անվտանգությունը Հարավ-Չինական ծովի առափնյա պետություններում, այդ թվում՝ Ֆիլիպիններում»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ