News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հըզբոլլահի» դեմ ԱՄՆ պատժամիջոցները վնաս են պատճառում Լիբանանին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցից առաջ հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունը՝ հայտնում է Reuters-ը։

«Լիբանանը գտնվում է շրջափակման մեջ, որը մտցվել է այլ երկրների, մասնավորապես՝ Իրանի դեմ։ Դրա արդյունքում երկիրը հայտնվել է ճգնաժամի մեջ»,- հայտարարել է նա։

Նրա խոսքերով, «Հըզբոլլահի» դեմ պատժամիջոցների բացասական ազդեցությունը «արտացոլվում է բոլոր լիբանանցիների, լիբանանյան բանկերի վրա»։ «Յուրաքանչյուր լիբանանյան բանկ վստահ չէ, որ ինքը կարող է գործ ունենալ ավանդատուի հետ՝ վախենալով, որ նա կապված է «Հըզբոլլահի» հետ․․․ Այս փոխադարձ վախը չի նպաստում տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը»,- հավելել է նա։

ԱՄՆ-ը համարում է, որ «Հըզբոլլահը» ահաբեկչական կազմակերպություն է եւ ավելացնում է նրա դեմ ֆինանսական պատժամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ