News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության նիստին Փաշինյանը բարկացած եկավ, մի նամակ էր ստացել,  որ «Արմաթ» լաբորատորիաների մոտ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է՝ չեն վարձատրել: Պարզվեց պատճառը ֆինանսավորման փոխված կարգն է, առաջ ուղիղ ֆինանսավորում էր, հիմա մրցութային։ Տրանսպորտի նախարարը բացատրեց՝ հապճեպ որոշում է եղել, ռիսկերը լավ չեն հաշվարկել։

Բավարար քննարկում չանցած այլ նախագծեր եւս առաջարկվեցին, Փաշինյանը էլի բարկացավ։ Փոխվարչապետի խոսքն էլ չանցավ, Փաշինյանը չընդունեց նրա առաջարկը։ Փաշինյանի այսօրվա առատ նկատողություններից բաժին հասավ նաեւ Գույքի կառվարման կոմիտեի նախագահին։

Նյարդեր չկային տոնացույցի փոփոխությունների քննարկմանը, ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվեց քաղաքացու օր։ Տոնը կլինի շարժական, եթե համընկնի ապրիլի 24-ին, քաղաքացիներն իրար կշնորհավորեն հաջորդ օրը։

Կառավարությունը հնարավոր է վերադառնա նաեւ Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցին․ Փաշինյանը այդտեղ խնդիր է տեսնում։

ԵՊՀ ռեկտորը հաղթեց. նրա դիմումը քննելով՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետի վարքագծում։ Հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը: Դավիթ Սանասարյանը սակայն համաձայն չէ եւ հանձնաժողովի որոշումը վիճարկելու է դատարանում։ Իսկ առհասարակ սեւ ամպերից չի վախենում, օդում կախված լուրերին, թե իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, արձագանքել է՝ 11 տարի է՝ այդպես է, եւ այդ ամպերն իրեն չեն անհանգստացնում։

Դատարանն այսօր սկսել է քննել «Օլիմպավանում» տեղի ունեցած ծեծկռտուքի գործը, ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ծեծել է Վյաչեսլավ Հարությունովին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Բաբայանն հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Տուժող Հարությունովն էլ հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում։ Բաբայանը այս գործով նաեւ կալանավորվել էր, ապա 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակվել, իսկ անցած տարի ընտրվել է պատգամավոր։

Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր սպանության համար 25 տարով ազատազրկված «Իսոն» հացադուլ է հայտարարել։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարեց ամբաստանյալը։ «Հացադուլիս պատճառը դատախազության անօրինականությունն է. արդար քննություն չի կատարվել»,- հայտարարեց Իսրայել Սարգսյանը։

Ավշարի դպրոցը չի կարողանում ազատվել նորանշանակ տնօրենից, ծնողները, ուսուցիչները պահանջում են հրա հրաժարականը, մարզպետ Գարի Սարգսյանը համաձայն չէ։ Երեկ ուսուցիչները գնացել էին մարզպետի հետ հանդիպման, հիասթափված դուրս եկել։ Այսօր, հանդիպեցին լրագրողների հետ, ասացին՝ բոլորը պատրաստ են դուրս գալ աշխատանքից, եթե  տնօրենը չհեռացվի, այս ընթացքում այնքան են վիրավորել իրար, որ էլ չեն կարող լուռումունջ շարունակել աշխատանքը։ Հիմա 500 աշակերտ դասադուլ է անում, իսկ մարզպետի քեռին իր ազգականների երեխաներին հավաքել, դաս է անում։ Կրթության նախարարը այս բողոքին արձագանքել է՝ հիշեցնելով երեխաների կրթության իրավունքը։

Զարթոնքի դժգոհությունը կառավարություն հասավ, բնակիչները ստորագրահավաք են արել գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականի պահանջով ու ցուցակը հանձնել վարչապետի խորհրդականին։ Գյուղապետը ասել էր թող 400-450 ստորագրություն հավաքեն, ինքը հրաժարական կտա, զարթոնքցիներն, ասում են, ավելին են հավաքել։

Դոլարի փոխարժեքը երկար անկումից հետո աճել է, այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 554  դրամ է, բրիտանական ֆունտը՝ 640, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 64 դրամ:

Մարտի 22-ին Հայաստանում սպասավում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +12+14։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ