News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը, ինչը ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի հայտարարությունը հետեւել է Իսրայել պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին։ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը։Հաջորդ շաբաթ Նեթանյահուն կայցելի ԱՄՆ, որտեղ երկու անգամ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ AP-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը պաշտոնապես ճանաչել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ