News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կան հարցեր, որոնք առաջացնում են մեր անհանգստությունը։ Այս մասին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների փակ հանդիպումից հետո հայտարարել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով, արդեն 8 ամիս է, ինչ կառավարությունը չի կարողանում խորհրդարանի քննարկմանը ներկայացնել նոր Հարկային օրենսգիրքը։ «Նրանք ուզում են փոխել այն ամենը, ինչին կպչում են։ Հետո առաջանում է դժգոհություն, եւ նրանք հրաժարվում են իրենց սկզբնական գաղափարից։ Ահա փաստաբանները սկսեցին բողոքել, նրանք զիջեցին։ Այժմ էլ ծագել են գազավորված ըմպելիքների հետ կապված բողոքներ։ Նրանք նաեւ այդ նախաձեռնությունից կհրաժարվեն։ Սակայն այդ սկզբունքով Հարկային օրենսգիրքը չի քննարկվում»,-ընդգծել է պատգամավորը։

Միաժամանակ, նա նշել է, որ քաղաքացիները հաճախ իրենք են ստեղծում եւ ապահովում իրենց աշխատատեղերով, առանց որեւէ օգնության կամ կողքից պետության մասնակցության, եւ այդպիսի պայմաններում պետական տուրքերի էական բարձրացումը կարող է լրջորեն հարվածել փոքր եւ միջին բիզնեսին՝ հանգեցնելով շատ կազմակերպությունների փակմանը։ «Եթե որեւէ ընկերություն կամ կազմակերպություն կոչվում է «ֆինանսական ընկերություն կամ կազմակերպություն», դա դեռեւս չի նշանակում, որ նրանք շրջանառության մեջ միլիարդավոր դրամներ ունեն։ Դա միայն անվանումն է այդպես։ Մեր տնտեսությունը կոչվում է շուկայական, սակայն մենք չունենք դասական շուկայական տնտեսություն»,- պարզաբանել է Մելքումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ