News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Hyundai ընկերությունը ներկայացրել է Tucson քրոսովերի նոր տարբերակը, որը N Line սպորտային հավաքածուի մի մասն է: Ավտոմեքենայի համաշխարհային վաճառքը սկսվելու է ընթացիկ տարվա մայիսից: Նորույթի գինն առայժմ գաղտնի է պահվում, փոխանցում է Autonews-ը:

Hyundai Tucson N Line-ը ստանդարտ մոդելից տարբերվում է ռադիատորի քրոմապատ վանդակաճաղով, լուսադիոդային ցերեկային ընթացքային լույսերի հատուկ բլոկով, ինչպես նաեւ 19-դյույմանի սեւ անվասկավառակներով: Սրահի ձեւավորման մեջ կօգտագործվի կաշի կոնտրաստային կարմիր դարձածալով: Հաճախորդներին կառաջարկեն համայնապատկերային տանիք եւ 9 բարձրախոսներով Krell աուդիոհամակարգ:

Քրոսովերը կունենա 2,0-լիտրանոց դիզելային շարժիչ, որը կգործի ըստ «փափուկ հիբրիդ» տեխնոլոգիայի: Ուժային սարքի հզորությունը կազմում է 185 ձիաուժ: Հասանելի է նաեւ հիբրիդային մոդիֆիկացիան՝ 1,6-լիտրանոց դիզելային ագրեգատով: Այս դեպքում քրոսովերի հզորությունը կկազմի 136 ձիաուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ