News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տեխասում հավատարիմ շունն ընտանիքին փրկել է՝ հարձակվելով հրաձիգի վրա, որը կրակ է բացել 13-ամյա աղջկա տարեդարձի առիթով երեկույթում:

USA.one-ը հայտնում է, որ շունը, ցավոք, զոհվել է հրազենային վիրավորման հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնում: Լոռա Մարթինեսը պատմել է, որ տանը եւ բակում նշում էին իր կրտսեր դստեր ծննդյան օրը, երբ ներխուժել է ընտանիքին ծանոթ դեռահասը: Տղան անսպասելի կրակ է բացել հյուրերի վրա՝ ոստիկանաության տեղեկություններով կատարելով 8 կրակոց: Ինքը՝ Լոռան ոտքից էր վիրավորվել, նրա որդին՝ Թեյլորը, նույնպես ոտքից, խորթ դուստրը՝ Վալերի Փեյսը, մեջքից եւ ազդրից:

Լոռայի կարծիքով՝ իրենք փրկվել են Զերոյի՝ լեռնային պիրենեյան ցեղատեսակի շան շնորհիվ: Զերոն անմիջապես նետվել է հրաձիգի վրա՝ կառչելով նրա ձեռքից: Դեռահասը կրակել էր շան վրա, բայց նա շարունակել է ընտանիքին պաշտպանել՝ նրան գետնին գցելով: Այդ ժամանակ շունը եւս երկու փամփուշտ է ստացել եւ ավելի ուշ սատկել ստացած վերքերի հետեւանքով:

Միջադեպից հետո հաձիգը մեկ շաբաթից ավելի փախուստի մեջ էր, բայց երեկ ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ