News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը մարտի 22-ին կդառնա ներկայումս ողջ ԱՄՆ նախկին նախագահներից ամենատարեցը: 94 տարեկան եւ 172 օրական Քարթերը կգերազանցի նախորդ ռեկորդը, որը սահմանել էր հանգուցյալ նախագահ Ջորջ Բուշը:

Քարթերի կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ Ջիմի Քարթերը կնոջ հետ զբոսանքներ է անցկացնում եւ ամբողջ կյանքում հետեւել է առողջ սննդակարգի:

Լինելով Խաղաղության Նոբելյան մրցանակի եւ Գրեմմիի երեք մրցանակի դափնեկիր՝ Ջիմի Քարթերը հիմա կարող է հավելել նաեւ ԱՄՆ ամենատարեց նախագահի կոչումը:

Հետաքրքիր փաստեր ԱՄՆ 39-րդ նախագահի մասին

Ջիմի Քարթերը ԱՄՆ առաջին նախագահն է, որը ծնվել է հիվանդանոցում: Նա առաջին հարավցին է, որ քաղաքացիական պատերազմից հետո նախագահի պաշտոնում է ընտրվել: Նա նաեւ ԱՄՆ միակ նախագահն է, որը մի քանի վեպ է հրատարակել:

Մանկության տարիներին նա պնեւմատիկ հրացանով կրակել է քրոջ հետույքին, երբ նա իր վրա է նետել մանեկի բանալին:

Քարթերը մեկ րոպեում 2 հազար բառ էր կարդում:

Որպես ճոճաթոռների մեծ սիրահար՝ նախագահ Ջիմի Քարթերը Սպիտակ տան համար 5 «Jumbo» բազկաթոռ է գնել, որոնք 1875 թվականին մշակել էր Թոմաս Բրամբին:

Ասում են, որ Քարթերը մի անգամ քիմմաքրման է ուղարկել բաճկոնը՝ գրպանում մոռանակով միջուկային զենքի գաղտնագրերով հուշաթուղթը:

1979 թվականի գարնանը Քարթերն այցելել էր Ջորջիա նահանգի հայրենի Փլեյնզ քաղաք՝ հանգստանալու եւ ձկնորսությամբ զբաղվելու համար: Ապրիլի 20-ին ձուկ որսալիս մրա մակույկին է մոտեցել ջրային վայրի ճագար եւ փորձել մակույկ բարձրանալ: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ ճագարը սպառնալից ֆշշացրել է, ատամները կրճտացրել եւ փորձել բարձրանալ մակույկ: Հարձակումը հետ մղելիս նախագահը գործի է դրել թիակը, որից հետո ճագարը շրջվել է եւ լողացել դեպի ափը: Որոշ ժամանակ անց պատմությունը հայտնվել է մամուլում: The Washington Post պարբերականը լույս է տեսել «Նախագահի վրա հարձակում է գործել ճագարը» խորագրով, որից հետո լուրը հրապարակել են այլ լրատվամիջոցներ: Քարթերի քննադատների մեկնաբանություններում այս իրադարձությունը նրա քիչ հաջողակ եւ թույլ քաղաքականության փոխաբերությունն է դարձել, ինչպես նաեւ 1980 թվականի ընտրություններում Ռեյգանից Քարթերի ջախջախիչ պարտության խորհրդանշական նախանշան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ