News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 44 մարդու, 32-ը կրիտիկական վիճակում է, 58-ը՝ ծանր, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Յանչենի քաղաքապետ Ցաո Լուբաոն:

Տեղական 16 հիվանդանոցներ են տեղափոխվել մարմնական տարբեր վնասվածքներով մոտ 640 տուժածներ, նշված է նահանգի կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ներկայումս անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերմանը ներգրավված է 3,5 հազար բուժաշխատող, շտապ օգնության 90 մեքենա, 16 հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 640 տուժածներ»,- նշված է փաստաթղթում:

Պայթյունը հանգեցրել է ձեռնարկությունների մոտ 3 հազար աշխատակիցների եւ մոտ հազար բնակիչների տարհանմանը: Հաղորդվում է, որ արտակարգ դեպքի գոտում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:

Պայթյունը տեղական ժամանակով մոտ 14:00-ին տեղի է ունեցել Սյանշույ գավառում Յանչեն քաղաքային շրջանի «Չենցզյագան» քիմիական արդյունաբերական պարկի տարածքում «Ցզյանսու Տյանցզի» քիմիական գործարանում: Պայթյունն այնքան հզոր էր, որ չինացի սեյսմոլոգիական գործակալությունը 14:48-ին գրանցել է 2,2 մագնիտուդով երկրաշարժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ