News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», ԱԺԿ եւ ՀՅԴ, հայտարարություն են տարածել, որտեղ խոսում են անկախ եւ ինքնիշխան պետականության եւ ներկայիս կարգավիճակի եւ ժողովրդի ընտրության հեռանկարում միասնական հայկական պետականության մասին, այսօր նախաձեռնված այլ գործընթացները դիտարկելով արհեստական ու վտանգավոր:

Ըստ այդմ կոչ է արվում դրանք շահարկող քաղաքական հավակնություն ունեցող ուժերին եւ գործիչներին զերծ մնալ այդօրինակ քայլերից: Արցախի խորհրդարանի երեք ուժերի հայտարարության մեջ չկան անուններ եւ քիչ են կոնկրետությունները, թե ինչի մասին է խոսքն ու ինչ առիթով, սակայն մյուս կողմից, վերջին օրերի լրահոսին ծանոթությունն ամեն ինչ դարձնում է պարզ:
Արցախի խորհրդարանականների հայտարարությունը անկասկած վերաբերում է մի կողմից Արցախը Հայաստանին միացնելու գործընթաց եւ ստորագրահավաք սկսելու մասին «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, մյուս կողմից՝ Արցախի հարցը ՌԴ մանդատի ներքո տեղափոխելու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը:

Ընդ որում, Բաբայանը հայտարարել է Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու հավակնության մասին, իսկ «Սասնա ծռերն» էլ հայտարարել են Արցախում էլ գրանցվելու եւ նախագահի թեկնածու ունենալու մտադրության մասին: Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ այդ թեկնածուն չի լինի Սամվել Բաբայանը, բայց նրա հետ կգործակցեն, եթե աջակցի իրենց թեկնածուին:

«Ծռերը» միաժամանակ համաձայն չէին եղել ռուսական մանդատի նրա գաղափարին: Մյուս կողմից, առաջին հայացքից իրարամերժ երկու գաղափարները, կամ երկու դիրքեր ունեցող սուբյեկտները, գործնականում հրապարակ են բերում ներկայումս հռչակվող պետական քաղաքականությանը հակադիր երկու մոտեցումներ, եւ այստեղ ստացվում է, որ թեկուզ հնարավոր առերեւույթ միմյանց հանդեպ լինելով հակադիր, նրանք գործնականում համատեղ ծածկում են պետական հռչակված ռազմավարությունն ու մոտեցումը Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ:

Այստեղ է բուն խնդիրը, որն իր մեջ կարող է պարունակել հռչակված պետական քաղաքականության ոչ լեգիտիմության նպատակ կամ շարժառիթ: Բանն այն է, որ Հայաստանը նոր ռազմավարությունը հռչակելով մարտի 12-ին Ստեփանակերտում, անշուշտ այն կառուցում է Հայաստանի իշխանության բարձր լեգիտիմության վրա: Մինչդեռ, թավշյա հեղափոխությունից ի վեր նախկին իշխող համակարգի մի շարք բաց եւ քողարկված շրջանակներ փորձում են նոր իրավիճակը թիրախավորել հենց Արցախի հարցում «հանձնման» կամ «դավադրության» գեներացիայով: Մարտի 12-ին, ըստ էության, վերջնականապես փակվեց այդ մանիպուլյացիայի ճանապարհը: Ահա այս պայմաններում է, որ մտածելու տեղիք է տալիս դրան զուգահեռ երկու այլ մոտեցումների ներդրման փորձը, որով հնարավոր է՝ փորձ է արվում օգտագործել Արցախի հարցը այլ տարբերակով:

Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել եւ հարվածել իշխանության լեգիտիմությանը, հնարավոր է հարվածի ուղղությունն է փոխվում, եւ թիրախավորվում է իշխանության լեգիտիմության վրա հիմնված արցախյան ռազմավարության լեգիտիմությունը:

Այսինքն՝ չի ստացվում թուլացնել իշխանության լեգիտիմությունն Արցախի հարցի միջոցով, փորձենք Արցախի հարցում իշխանության մոտեցման ապալեգիտիմացումով թուլացնել իշխանությանը: Ահա այս հնարավոր տողատակերի հավանականության պայմաններում, գործնականում աննախադեպ ու ողջունելի է այն, որ Արցախի խորհրդարանը առաջին անգամ հայտարարություն է անում ընդդեմ այդ փորձերի կամ հավանական վտանգների, այն պարագայում, երբ նախորդ մեթոդաբանության մեջ արցախյան իշխանական շրջանակները տեղավորվում էին մանիպուլյացիոն դիրքերի կողմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ