News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սալվադորի գերագույն դատարանը հավանություն է տվել նախկին նախագահ Մաուրիսիո Ֆունեսին արտահանձնելու հայցին, որն ընտանիքի հետ ապրում է Նիկարագուայում եւ Սալվադորի դատախազների կողմից որոնվում է կոռուպցիայի հետ կապված մի շարք հանցագործությունների համար, տեղեկացնում է AP-ը։

Արտահանձնման հայցը կուղղվի Սալվադորում Նիկարագուայի ներկայացուցիչներին։ Բայց քիչ հավանական է, որ այն բավարարվի։ Նիկարագուան Ֆունեսին ու նրա ընտանիքին ապաստան է տրամադրել 2016 թվականին։

Ֆունեսն ինքը դատարանի վճիռն անվանել է «ոչ ակտուալ»։

Սալվադորի դատախազությունը պնդում է, որ Ֆունեսի հնգամյա կառավարման ժամանակ՝ 2009-2014 թվականներին, մոտ 351 մլն պետական միջոցներ փոխանցվել են նրա հետ կապված անձանց եւ նրա ընտանիքի անդամների հաշիվներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ