News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել թույլ չտալ, որ Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը Հավայիում կանգառ կատարի՝ հաջորդ շաբաթ Խաղաղ օվկիանոսի դիվանագիտական դաշնակից կղզիներ այցի շրջանակում, փոխանցում է Reuters-ը:

Ցայը նշել է, որ Հավայիով տարացմամբ կթռչի Պալաու, Նաուրու եւ Մարշալյան կղզիներ 8-օրյա այցից հետո:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանը «կոշտ հայտարարություն» է կատարել Միացյալ Նահանգներում Ցայի նախատեսվող կանգառի վերաբերյալ: «Մենք հետեւողականորեն եւ վճռական հանդես ենք գալիս այն բանի դեմ, որ ԱՄՆ-ն կամ Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող այլ երկրներ կազմակերպում են տարանցման նման ձեւը»,- ասել է Գենը: Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է արել «Թայվանի անկախության ուժերին որեւէ սխալ ազդանշան» չտալ, հավելել է նա:

Չինաստանը Թայվանն իր նահանգն է համարում, որը միջպետական հարաբերությունների հաստատման իրավունք չունի:

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ Ցայի տարանցումը համապատասխանել է Թայվանի հետ ԱՄՆ հարաբերությունների ոչ պաշտոնական բնույթին եւ հիմնվում է ԱՄՆ վաղեմի պրակտիկայի վրա՝ «ճանապարհորդի անվտանգության, հարմարավետության եւ արժանապատվության նկատառումներից ելնելով»:

Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ երկրների մեծամասնությունը, Թայվանի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունի, սակայն կղզու զենքի խոշորագույն մատակարարն է եւ ամենաազդեցիկ միջազգային հովանավորը:

Ցայի շրջագայությունը անցնում է Թայբեի եւ Պեկինի միջեւ հարաբերությունների լարվածության ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ